Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանը ռազմական ծախսերի ընդլայնմամբ նպաստել է տարածաշրջանում անհանգստության առաջացմանը. Deutche Welle

Ադրբեջանը ռազմական ծախսերի ընդլայնմամբ նպաստել է տարածաշրջանում 
անհանգստության առաջացմանը. Deutche Welle

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է ռազմական ծախսերը` նպաստելով արդեն անկայուն և ռազմավարական տարածաշրջանում անհանգստության առաջացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Deutche Welle լրատվականը` անդրադառնալով սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը, որը խլեց 3 հայ կնոջ կյանք:

Լրատվամիջոցը փաստել է, որ ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչները մահացել են Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին: Մեջբերելով կատարվածի առնչությամբ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները` Deutche Welle-ն նշում է, որ քաղաքացիների զոհվելու դեպքերը վերջինն էին շուրջ 2 տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում: «Նախկին խորհրդային հանրապետությունների միջև առկա հակամարտությունն այս տարիներին խլել է շուրջ 30 հազար կյանք: Երկու կողմերն էլ պարբերաբար բախումներ են ունեցել 1994 թվականին հրադադարի ռեժիմի ստորագրումից հետո, երբ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերն առանձնացան Բաքվից»,- նշում է լրատվամիջոցը:

Deutche Welle-ն մեջբերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած վերջին հայտարարությունը, որտեղ նրանք հորդորել էին կողմերին խուսափել քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am