Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԽ պատգամավորը հորդորել է Եվրոպական հանձնաժողովին դատապարտել Ադրբեջանի սահմանային բռնությունները

ԵԽ պատգամավորը հորդորել է Եվրոպական հանձնաժողովին դատապարտել Ադրբեջանի 
սահմանային բռնությունները

ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի փոխնախագահ Միշել Ռիվասին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնց հետևանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական երեք անձ է զոհվել: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռիվասին նշեց, որ ապշահար է եղել բռնության վերջին դեպքերից հետո:

«Մենք գիտեինք այն պատմական թշնամության մասին, որ կար Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն այս դեպքն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ: Ես կխնդրեմ Եվրոպական հանձնաժողովին դատապարտել բռնության, պատերազմական այս գործողությունը: Սա անընդունելի է: Կատարվածը սադրանք է, որը երեք կնոջ կյանք խլեց, ինչն անընդունելի է: Եվրոպական հանձնաժողովը պետք է արձագանքի Ադրբեջանի գործողություններին»,- նշեց Ռիվասին:

ԵԽ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ կատարվածը նպատակ է ունեցել սադրել Հայաստանին և ստանալ հակազդեցություն: «Սա կարող է լինել վերջի սկիզբը: Եվրոպական հանձնաժողովը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ կիրառի: Ես կատարվածը շատ լուրջ միջադեպ եմ համարում»,- «Արմենպրես»-ին ասաց նա:

Ռիվասիի կարծիքով` Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունը նպատակ է ունեցել կանխել ցանկացած տեսակի բանակցություն: «Նախարարների միջև հանդիպում էր ծրագրավորված, և սա իսկական սադրանք է, որը կարող է շատ վտանգավոր լինել ապագայի համար: Ես ցանկանում եմ, որ բոլորը հանգստանան, իսկ Եվրոպական հանձնաժողովը արձագանքի կատարվածին: Սա հարց չէ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվրոպական և միջազգային կառույցները պետք է դատապարտեն այս գործողությունները»,- նշեց Ռիվասին:

Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am