Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայում ներառված է 3-րդ դասարանի կրթական ծրագրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը Ֆրանսիայում ներառված է 3-րդ դասարանի կրթական ծրագրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Arménie-ն, Հայոց ցեղասպանության թեման ընդգրկված է Առաջին Համաշխարհային պատերազմին վերաբերող դասաժամի մեջ:
Le Monde-ի տպագիր համարում նշվում է. «Երրորդ դասարանում աշակերտներին հնարավորություն են տալիս հասկանալու ժամանակակից աշխարհը: Սա թույլ է տալու նրանց ծանոթանալու Եվրոպայի և աշխարհի կողմից առերեսված ճգնաժամերի ուժգնությանը, ինչպես նաև դրանց հետևանք դարձած սոցիալական և քաղաքական փոփոխություններին: Այդ ժամանակաշրջանում ռազմիկների ու խաղաղ բնակչության տառապանքները հուժկու էին, ինչը առավելապես արտահայտվեց 1915թ. Հայոց ցեղասպանությամբ»:
Պարբերականը նշում է նաև, որ Ֆրանսիայի կրթության նախարար Նաջաթ Վալաուդ-Բելքացեմը հաջողությամբ է դիմակայել Անկարայի և Ֆրանսիայում դրա պաշտոնական ներկայացուցիչ գիտնական Պիեր Նորայի կողմից իրականացվող լոբբինգին: Վերջիններիս նպատակն էր հանել Հայոց ցեղասպանության դասավանդումը ֆրանսիական հանրակրթական ծրագրից»: