Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գրոդնոյում մեկնարկել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Գրոդնոյում մեկնարկել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Գրոդնո քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը հայտնել էր, որ Գրոդնոյում ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները կզեկուցեն, թե համատեղ ինչ միջոցներ են ձեռնարկել՝ դիմակայելու այդ մարտահրավերներին:

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստում քննարկվելու են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության հասնելու, միասնական արդյունաբերական քաղաքականության մշակմանն առնչվող հարցեր:

Միջկառավարական խորհուրդը Միության այն մարմինն է, որն ապահովում է հիմնարար պայմանագրերի եւ նախագահների մակարդակով Բարձրագույն խորհրդի որոշումների իրագործումն ու դրանց նկատմամբ հսկողությունը, հանձնարարություններ է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաեւ իրականացնում է այլ լիազորություններ, որոնք նախատեսված են հիմնարար պայմանագրերով եւ Միության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերով:

2015 թվականին Միության մարմինները, ներառյալ Միջկառավարական խորհուրդը, նախագահում է Բելառուսը:

ԵԱՏՄ կազմի մեջ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am