Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ

«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում կայացել է ՀՀ կառավարության պայմանական 
արտագնա նիստ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն է եղել: 

Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին: 

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության արտագնա նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am