Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիական Սուեյդա քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 26-ի

Սիրիական Սուեյդա քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 26-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Սուեյդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Սուեյդա քաղաքի ոստիկանությունը: Ահաբեկիչները սեպտեմբերի 4-ին երկու ականապատ մեքենաներ են պայթեցրել քաղաքում, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, կան երկու տասնյակից ավելի վիրավորներ:

Պայթյունները մեծ նյութական վնասներ են պատճառել ազգային հիվանդանոցին, մոտակայքում գտնվող շինություններին և մի շարք մեքենաների:

Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտել է Սուեյդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետևանքով տասնյակ անմեղ բնակիչներ են տուժել: Կառավարությունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտնաիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել` ավելացնելով, որ սիրիական ազգը կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am