Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակը ակնկալում է մինչև 3 հազար սիրիացու մուտք Հայաստան

ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակը ակնկալում է մինչև 3 հազար սիրիացու մուտք 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի իրավիճակը` կապված փախստականների խնդրի հետ, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա և չի ակնկալվում սպասվածից ավելի մեծ փախստականների հոսք դեպի Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին:

«Արմենպրես» -ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ փախստականները սովորաբար նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ պայմաններն առավել բարենպաստ են: Այս պարագայում էական է այն, որ որոշ երկրների հետ կարող են ունենալ պատմական կապեր: «Մեր գնահատականներով` սպասվում է մինչև 3000 սիրիացու հոսք դեպի Հայաստան: Սակայն դա չի լինի միանգամից, այլ կլինի փուլ առ փուլ: Այս առնչությամբ կազմակերպությունը նախապաստրաստական աշխատանքներ տանում է»,-նշեց Քեյթ Պոչապսկին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am