Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը կարող է ստանալ Կարեն Բեքարյանը

Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը կարող է ստանալ Կարեն Բեքարյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ դադարեցվում են նրա՝ պատգամավորի լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արփինե Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ ՀՀԿ համամասնական ցուցակով:

Քանի որ դադարեցվել են Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է համապատասխան գրություն ուղարկի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ թափուր մնացած մանդատը ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին հանձնելու համար: ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է:

Արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո թափուր են մնալու մի շարք պաշտոններ ևս: Արփինե Հովհաննիսյանը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am