Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Շանթ-2015» զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի համար. ՀԱՊԿ ներկայացուցիչ

«Շանթ-2015» զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի համար. 
ՀԱՊԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման գնահատական տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ  նման զորվարաժություններ է իրականացնում: Ուստի զորվարաժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»,- ասաց ՀԱՊԿ ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀՀ-ում սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» զորավարժությանը և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում խումբը ներկա գտնվեց Էրեբունի բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարի խաղարկմանը: «Այն, ինչ մենք այս պահին տեսանք այստեղ, համապատասխանում է այն իրողություններին, որ ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում և դրա հարևանությամբ»,- նշեց վարչության պետի տեղակալը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am