Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարավաֆրիկյան Հանրապետությունն Աֆրիկայի առաջատարն է միլիոնատերերի թվով

Հարավաֆրիկյան Հանրապետությունն Աֆրիկայի առաջատարն է միլիոնատերերի թվով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունն Աֆրիկայի առաջատարն է դոլարային միլիոնատերերի թվով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

 AfrAsia բանկի եւ New World Wealth-ի զեկույցի համաձայն՝ միայն Յոհանեսբուրգում, որը հայտնի է որպես «ոսկե քաղաք», ապրում են 23,4 հազար միլիոնատերեր: Իսկ ընդամենը ՀԱՀ-ին է բաժին ընկնում աֆրիկացի բոլոր միլիոնատերերի մեկ երրորդը:

Այդ ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում է Եգիպտոսի Կահիրեն, որտեղ գրանցված է 10,2 հազար միլիոնատեր: Երրորդ հորիզոնականում Նիգերիայի մայրաքաղաք Լագոսն է՝ 9,1 հազար միլիոնատերերով:

Ընդամենն Աֆրիկայում ապրում է 163 հազար միլիոնատեր, որոնց միագումար կարողությունը կազմում է 670 մլրդ ԱՄՆ-ի դոլար:

Զեկույցում ասված է, որ միլիոնատերերի քանակն ամենից արագ է աճում Գանայի մայրաքաղաք Աքրայում, թեեւ ներկայում այն նույնիսկ հնգյակում չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am