Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի նորվեգացի մրցավար
11:58, 4 Սեպտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկեն նորվեգացի մրցավարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը` Սվեյն Օդդվար Մոենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Կիմ Թոմաս Հագլունդը և Ֆրանկ Անդասը: Չորրորդ պաշտոնյան է Սվեն Էրիկ Միդտյելը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կեն Հենրի Յոնսենը և Սվեյն Էրիկ Էդվարթսենը:
Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում