Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սահմանին լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների չի վերածվի. Արկադի Տեր-Թադևոսյան

Սահմանին լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների չի վերածվի. Արկադի 
Տեր-Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը լայնածավալ ռազմակակն գործողությունների չի վերածվի: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրա կարծիքով՝  Ադրբեջանի իշխանությունները սահմանին լարվածություն են ստեղծում հայ ժողովրդի մոտ խուճապ ու վախ առաջացնելու, իսկ ադրբեջանցիներին իրենց բանակի ուժը ցույց տալու համար: «Ադրբեջանի իշխանություններն այդ քայլին դիմում են ադրբեջանական ազգին ցույց տալու համար, որ իրենք պատրաստ են պատերազմի: Սա նորություն չէ, նրանք միշտ էլ լարվածություն ստեղծում են սահմանին: Սա չի նշանակում, որ այդ ամենը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տեր-Թադևոսյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ներսում էլ իրավիճակն անկայուն է, քանի որ այդ երկրում տարբեր կրոնների դավանող և լեզուներով խոսող ազգեր են ապրում, որոնք ամեն պահ կարող են ընդվզել: Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին իրավիճակը լարված են պահում նաև Ադրբեջանի ներսում անկայուն իրավիճակի առաջացման վտանգը կանխելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am