Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կազմվել Է Մեծ Բրիտանիայի ամենաայլանդակ շենքերի ցուցակը

 Կազմվել Է Մեծ Բրիտանիայի ամենաայլանդակ շենքերի ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Սիթիի երկնաքերը, որին արտասովոր ձեւի համար «Ուոքի-Թոքի» կամ «ռացիա» են անվանել, ճարտարապետական հակամրցանակ Է ստացել որպես Մեծ Բրիտանիայի ամենաանճոռնի շենք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ամեն տարի բրիտանական Building Design ճարտարապետական հանդեսը ընտրում Է երկրի ամենավատ նոր շենքը՝ դրա ճարտարապետներին հանձելով այսպես կոչված Քարբունքուլի գավաթը:

Մրցանակի հեղինակները հավաքում են հանդեսի ընթերցողների կարծիքները եւ ընտրում հաղթողին: Այս տարի դատավորները որոշումն ընդունել են միաձայն. ամենաահավոր եւ բնապատկերը խաթարող շենք Է ճանաչվել Սիթիի երկնաքերը, որի տարբերիչ առանձնահատկությունը վերեւում լայնացող ձեւն Է:

Իր ոչ երկար կյանքի ընթացքում 37-հարկանի շենքը հասցրել Է դառնալ մշտական ծաղրուծանակի առարկա:   

Հակամրցանակի մյուս անվանակարգորդների թվում են  Parliament House  23-հարկանի բնակելի համալիրը Լամբետի շրջանում, Woodward Hall բնակելի համալիրը Լոնդոնի հյուսիս - արեւմուտքում, ուսանողական հանրակացարանը Քեմբրիջում եւ Waltham Forest YMCA-ի խորանարդաձեւ կցաշենքը, որտեղ տեղավորված Է  դեռահասներին օգնություն ցույց տվող կազմակերպությունը:  

Անցյալ տարի ամենաայլանդակ շենք կատեգորիայում հաղթող Է դարձել գերշուկայի շենքը Լոնդոնի հարավ - արեւելքի Վուլիչի շրջանում:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am