Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ֆրանսիացի ֆերմերները փորձում են տրակտորներով արգելափակել Փարիզը

Ֆրանսիացի ֆերմերները փորձում են տրակտորներով արգելափակել Փարիզը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ֆերմերները սեպտեմբերի 3-ին տրակտորներով շարժվում են դեպի Փարիզ՝ բողոքի ակցիա անցկացնելու երկրի մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշվում Է, Փարիզ տանող ճանապարհներին նկատվել են հազարից ավելի տրակտորներ: Առաջինը մայրաքաղաք Է հասել Բրետանից մեկնած ֆերմերների ավտոշարասյունը:

70 մեքենաներից բաղկացած շարասյունը հասել Է Փարիզ եւ ուղեւորվել Ազգերի հրապարակ, որտեղ հավաքվում են ժամանող ֆերմերները:

Ինչպես հայտարարել Է բողոքի ակցիայի կազմակերպիչը՝ Գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիան (FNSEA), ընդամենը ակցիային պետք Է մասնակցի 1700 մեքենա:

Տրակտորների երթը շարունակել Է բողոքի այն ակցիաները, որոնք արդեն առաջին շաբաթը չԷ, որ կազմակերպում են ֆրանսիացի ֆերմերները: Հիմնական խնդիրը, որից գանգատվում են ֆերմերները, գյուղատնտեսական արտադրանքի գնման ցածր գներն են:

Նրանք հայտարարում են, որ Էժան ներմուծումը ոչնչացնում Է Ֆրանսիայի գյուղատնտեսությունը: «Եթե մենք ցույց տանք, որ կարող ենք արգելափակել Փարիզը, գուցե դա հարկադրի կառավարությանն ինչ-որ բան անել: Ես ներողություն եմ խնդրում փարիզցիներից, բայց ձեզ մոտ են գալիս ֆերմերները»,-իրադրությունը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մեկնաբանել Է ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am