Կոնգրեսականներ Փալոունը և Դոլդը շնորհավերել են ԼՂՀ նախագահին անկախության օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը և Ջոզեֆ Դոլդը շնորհավորական նամակ է հղել Լեռնային Ղարաբաղաի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` շնորհավորելով ԼՂՀ անկախության 24-րդ տարվա առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական նամակում կոնգրեսականները նշել են, որ 1991թ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումը ճանապարհ է բացել ազատության և ժողովրդավարության համար` հնարավորություն ընձեռելով ԼՂՀ ժողովրդին ցուցադրելու իր հավատարմությունը համընդհանուր արժեքներին:
«Վերջին ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները ընտրությունները վերահաստատեցին ձեր հանձնառությունը ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության նկատմամբ»,- ասված է նամակում:
Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կկարագավորվի, որը և կվերահաստատի Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղության և կայունության նկատմամբ:
«Մենք շարունակում են աջակցել Ձեր հանրապետության ջանքերին առ միջազգային ճանաչմանը և սպասում ենք այն օրվան, երբ այն իր արժանի տեղը կգրավի ազգերի միջազգային հանրույթում»,- նշված է կոնգրեսականների նամակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում