Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունն ազատ է արձակել Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներն

Ոստիկանությունն ազատ է արձակել  Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 
քաղաքացիներն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիխյանը: Նա նաև նշեց, որ բերման ենթարկված անչափահասին ոստիկաները կփոխանցեն ծնողներին:

Վալերի Օսիպյանը  ցուցարարներին հորդորեց փողոցը փակելու փորձեր չանել՝ ընդգծելով, որ նրանց հավաքն էլ անօրինական է: Նա շեշտեց, որ ցուցարարները կարող են մնալ Բաղրամյան պողոտայում, սակայն փողոցը փակելու որևէ փորձ ոստիկանությունը չի հանդուրժելու:

Ավելի վաղ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր սեպտեմբերի 1-ին «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարաների կողմից պողոտան փակելու փորձերին և ոստիկանների նկատմամբ նրանց գործողություններին: Նրա խոսքով` եթե որևէ մեկը կրկին փորձի փողոց փակել, բերման կենթարկվի ոստիկանության կողմից: «Մենք տևական ժամանակ բացատրում ենք, որ չի կարելի կարգ խախտել: Մենք ասել ենք, որ ընդունում ենք ձեր պայքարը. պայքարեք, սակայն գործեք օրենքի շրջանակներում: Նրանց գործողությունններում որևէ բան չկա, որ օրինական լինի, իսկ ոստիկանությւնը գործել է օրենքի շրջանակներում,- շեշտել էր Օսիպյանը:

Նա հավելել էր, որ քաղաքացիները բերման են ենթարկվել այն պատճառով, որ քարեր են նետել ոստիկանների վրա, փորձել են փողոց փակել, հայհոյել են ոստիկաններին: Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում սադրել:

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից 3 քաղաքացիների է բերման ենթարկել հասարակական կարգը խախտելու համար: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել այն պահին, երբ կրկին փորձում էին փակել փողոցը: Ոստիկանությունը շարունակում է վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am