Արցախ

Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան

2 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հարգանքի տուրք մատուցելով Արցախյանպատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին` խորհրդարանի ղեկավարը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցել են Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին:

Ողջունելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ կարեւորել Արցախի գիտակրթական համակարգի՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական եւ մասնավոր հատվածների համար որակյալ մասնագետներ թողարկելու հարցերը:

Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է 1991թ. սեպտեմբերի 2-ի խորհրդին, Արցախի անկախ պետականության կայացման գործընթացներին եւ տարածաշրջանի քաղաքական վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը, ներկաներին շնորհավորելով Գիտելիքի ու դպրության եւ Հանրապետության գալիք օրվա առթիվ, ուսանողներին մասնագիտական պատրաստվածության բարձրացման կոչ է արել` ընդգծելով, որ Արցախի առաջընթացի հեռանկարները մեծամասամբ կապված են հենց մարդկային ներուժի զարգացման հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում