Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

UWC Դիլիջան քոլեջը նոր ուսումնական տարում դռներն է բացել 94 ուսանողների առջեւ

UWC Դիլիջան քոլեջը նոր ուսումնական տարում դռներն է բացել 94 ուսանողների առջեւ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Dilijan College -ը նոր ուսումնական տարում դռներն է բացելևս 94 ուսանողի առջև, ովքեր սկսում են ուսումնառությունը Միջազգային բակալավրիատի (IB Diploma) երկամյա ծրագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, 2015-2016 ուսումնական տարում քոլեջը կունենա արդեն երկու հոսք՝ ապահովելով զարգացման առաջին փուլի համար նախատեսված կրթական ծրագրի ամբողջականությունը: Նոր ուսումնական տարում քոլեջում ընդհանուր առմամբ կսովորի 190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից, նրանցից 21-ը Հայաստանից ու Արցախից են, որոնցից 11-ն ընդունվել են այս տարի: Համալրվել է նաեւ դասախոսական կազմը. հրավիրվել են 17 մասնագետներ՝  նոր առարկաների դասավանդման համար:

«Մեր քոլեջի հիմնադիրներին UWC շարժման  եւ Միջազգային բակալավրիատի հետ միավորում է այն ընդհանուր համոզմունքը, որ բարձրորակ կրթության մեջ այսօր ներդրում կատարելով՝ ապագայում խաղաղության, արդարության եւ բարեկեցության հասնելու հույս ենք տածում: Այդ իսկ պատճառով  ջանքներ, ժամանակ ու միջոցներ ենք ներդնում ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական ուսուցման մեջ, եւ ակնկալում ենք, որ UWC Dilijan College-ում ձեռք բերված փորձը կվերափոխի բոլորիս ու կոգեշնչի կյանքը նվիրել հանրությանը, սեփական երկրին եւ ողջ աշխարհին ծառայելու գործին»,- ողջունելով ուսանողներին ու դասախոսական կազմին` նշել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

UWC Dilijan College -ի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ կրթությունն ու դպրոցը միայն շենքը չեն. «Գլխավորը ուսուցիչներն ու ուսանողներն են, ովքեր գալիս են այստեղ: Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութին հաջողվել է դասախոսների հետաքրքիր թիմ հավաքել, եւ UWC-ի ընդունելության  բացառիկ համակարգի շնորհիվ մեզ մոտ ուսանելու են գալիս տաղանդավոր, վառ, յուրահատուկ երեխաներ: Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր, թեեւ ոչ հեշտ աշխատանք. ստանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ բազմամշակութային միջավայրում ապրելու փորձ ձեռք բերել, որը, անշուշտ, կվերափոխի ձեր անհատականությունը: Ուրախ եմ, որ այդ աշխատանքը տարվում է ոչ միայն քոլեջում, այլեւ նրա սահմաններից  դուրս, քանի որ UWC Dilijan College -ը Դիլիջան քաղաքի անբաժանելի մասն է: Քաղաքի կյանքում արդեն տեսանելի են փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուսանողների եւ տեղի երիտասարդների համագործակցության  շնորհիվ  եւ, հուսով եմ, այդ արդյունքները կայուն ու երկարատեւ կլինեն»:

Այս տարի ամբողջությամբ ավարտվել են շինարարական եւ ներքին հարդարման աշխատանքերը առաջին հերթի ուսումնական եւ բնակելի մասնաշենքերում եւ ստեղծված են միջազգային մակարդակի կրթական հաստատությանը  բնորոշ  բոլոր պայմանները: 

2015թվականին  UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր  մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015»  մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development»  անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) և IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր` «Trendsetting Architecture» անվանակարգում: Այն դարձել է նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունը, որն արժանացել  է BREEAM-ի հավաստագրի` էկոլոգիական շինարարության  համար: «Քոլեջի նոր շենքերն ու հնարավորություններն իսկապես հրաշալի են: Մեր այցելուներից շատեր են նշում, որ կցանկանային երիտասարդ լինել եւ սովորել այստեղ: Քոլեջը տեղակայված է չքնաղ բնություն ունեցող եւ հյուրընկալ երկրում  ու ոչնչով չի զիջում  աշխարհի լավագույն  նմանատիպ կրթական հաստատություններին:  Համոզված եմ, որ մեր ուսանողները  ոչ միայն հրաշալի փորձ ձեռք կբերեն, այլեւ բավականություն կստանան ուսումնառությունից ու այստեղ բնակվելուց»,-նշել է Ջոն Փադըֆութը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am