Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցել

Էրդողանը Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախագահի փաստաբանները դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել են, որ ազգայնական կուսակցության ղեկավարը 2015 թվականի մայիսի 6-ից մինչև հունիսի 3-ն իրականացրած հանրահավաքների ժամանակ քաղաքական քննադատություններից բացի կիրառել է Էրդողանին մեղադրող, նվաստացնող արտահայտություններ` ոտնահարելով նրա իրավունքները: Դատարանի կողմից հայցը բավարարելու պարագայում Բահչելին պարտավորվելու է Էրդողանին վճարել 100 հազար թուրքական լիրա (շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am