Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դպրաբակ գյուղի նորաբաց նախակրթարանը կգործի երեք համայնքների երեխաների համար

Դպրաբակ գյուղի նորաբաց նախակրթարանը կգործի երեք համայնքների երեխաների  համար

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի դպրաբակ գյուղում նոր ուսումնական տարվա նախաշեմին հանդիսավորությամբ բացված նախակրթարանը գործելու է նաեւ մերձակա Ձորավանք համայնքի եւ Բարեպատ բնակավայրի երեխաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Դպրաբակի նախակրթարանը հիմնվել է տեղի  միջնակարգ դպրոցի տարածքում, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության  ֆինանսական միջոցներով: Դպրաբակ համայնքը «Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդ հայաստանյան կլոր սեղան»  հիմնադրամի աջակցության միջոցով մասնակի ներդրում է ունեցել կենտրոնի հիմնման գործում:   Բացման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի եւ «Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդ հայաստանյան կլոր սեղան»  հիմնադրամի պատասխանատու աշխատակիցներ: Դպրաբակ համայնքի ղեկավար Հովհաննես Նազլուխանյանը նշել է, որ Դպրաբակը հիմնադրման պահից` 1989 թվականից ի վեր չի ունեցել  նախադպրոցական խնամքի եւ կրթության հնարավորություն:  Ամբողջովին վերանորոգված եւ անհրաժեշտ գույքով  հագեցած  նախակրթարանը նոր ուսումնական տարվա առթիվ ամենասպասված եւ լավագույն նվերն էր  Դպրաբակ համայնքի 9,  ինչպես նաեւ  հարեւան Ձորավանք համայնքի եւ Բարեպատ բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների համար:   Նախակրթարանում կառուցվել է 2 սանհանգույց, շենքն  ապահովվել խմելու մշտական ջրով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am