Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.53 դրամով
18:44, 31 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դոլարի փոխարժեքն օգոստոսի 31-ին կազմել է 482.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.76 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.94 դրամ` նվազելով 4.53 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 743.56 դրամ` նվազելով 1.22 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.19 դրամ` նվազելով 0.06 դրամով:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 224.13 դրամ, ոսկին` 17 հազար 616.81 դրամ, պլատինը` 15 հազար 567.98 դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում