Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիեւում ձերբակալվել են բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակիցներ. Արսեն Ավագով

Կիեւում ձերբակալվել են բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակիցներ. Արսեն Ավագով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահները ձերբակալել են Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակիցների, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ եւ պայթյուններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: «Ռադայի մոտ շուրջ 90 մարդ Է վիրավորվել, մի քանիսի վիճակը ծանր Է: Դա «Սվոբոդա» կուսակցության մարզաշապիկներով մարդկանց կողմից նետված մի քանի պայթուցիկ սարքերի հետեւանքն Է, որոնք Ազգային գվարդիայի հետ ծեծկռտուք Էին սարքել Գերագույն ռադայի մոտ: Հետաքննությունն ու պատիժն անխուսափելի են: Արդեն ձերբակալված Է շուրջ 30 մարդ: Կլինեն նոր ձերբակալություններ: Նռնակ նետողը բռնված Է. նրանից նռնակներ են առգրավվել, այդ թվում՝ առավելագույն խոցման Ֆ1 նռնակ»,-գրել Է նա Facebook-ում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունման ավելի քան 3 հազար հակառակորդներ պիկետել Էին երկրի խորհրդարանի շենքը, որտեղ քվեարկություն Էր ընթանում փոփոխությունների նախագծի շուրջ: Այնուհետեւ բողոքողների բազմությունից ինչ-որ մեկը մարտական նռնակ Է նետել խորհրդարանի շենքի շուրջը կանգնած միլիցիոներների վրա:

Ըստ որոշ տվյալների՝ անկարգությունների ընթացքում վիրավորվել են շուրջ հարյուր իրավապահներ: ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ միլիցիոներներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայում եւ նրա պատերի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ օգոստոսի 31-ին հանդես կգա ուկրաինական ժողովրդին հղված հեռուստաուղերձով: Այդ մասին Facebook-ի իր Էջում գրել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am