Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վիթխարի խցանում Է առաջացել Հուգարիայից Ավստրիա տանող մայրուղում

Վիթխարի խցանում Է առաջացել Հուգարիայից Ավստրիա տանող մայրուղում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 կիլոմետր երկարությամբ խցանում Է առաջացել Հունգարիայից դեպի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա տանող մայրուղում՝ երկու երկրների սահմանին փոխադրամիջոցների ստուգման ուժեղացումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Երթեւեկության դժվարություններ են նկատվում ոչ միայն հիմնական ավտոմայրուղում, այլեւ փոխարինող ճանապարհին, հայտնել Է պետական ճանապարհային կազմակերպության ներկայացուցիչ Մադիար Կոզուտը:   

Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից ժամանող փոխադրամիջոցների ստուգումներն այն տասնյակ գաղթականների մահվանից հետո, որոնք շնչահեղձ Էին եղել հունգարական համարանիշերով բեռնատարում: Վերջին տվյալներով՝ միջադեպի զոհ Է դարձել 70-ից ավելի մարդ:  

Եվրամիության Frontex սահմանապահ գործակալության տվյալներով՝ 2015 թվականի սկզբից ի վեր ԵՄ-ի տարածք Է ժամանել 340 հազար միգրանտ: Փորձագետների կարծիքով՝ անօրինական միգրանտներով պայմանավորված իրադրությունը, որն այս պահին դիտվում Է  ԵՄ-ի երկրներում, տարագրյալների հետ կապված վատթարագույն ճգնաժամն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Լուսանկարը` АP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am