Վիթխարի խցանում Է առաջացել Հուգարիայից Ավստրիա տանող մայրուղում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 կիլոմետր երկարությամբ խցանում Է առաջացել Հունգարիայից դեպի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա տանող մայրուղում՝ երկու երկրների սահմանին փոխադրամիջոցների ստուգման ուժեղացումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Երթեւեկության դժվարություններ են նկատվում ոչ միայն հիմնական ավտոմայրուղում, այլեւ փոխարինող ճանապարհին, հայտնել Է պետական ճանապարհային կազմակերպության ներկայացուցիչ Մադիար Կոզուտը:
Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից ժամանող փոխադրամիջոցների ստուգումներն այն տասնյակ գաղթականների մահվանից հետո, որոնք շնչահեղձ Էին եղել հունգարական համարանիշերով բեռնատարում: Վերջին տվյալներով՝ միջադեպի զոհ Է դարձել 70-ից ավելի մարդ:
Եվրամիության Frontex սահմանապահ գործակալության տվյալներով՝ 2015 թվականի սկզբից ի վեր ԵՄ-ի տարածք Է ժամանել 340 հազար միգրանտ: Փորձագետների կարծիքով՝ անօրինական միգրանտներով պայմանավորված իրադրությունը, որն այս պահին դիտվում Է ԵՄ-ի երկրներում, տարագրյալների հետ կապված վատթարագույն ճգնաժամն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը` АP