Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինի վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 2-ին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինի վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 2-ին

 ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լենինգրադի շրջանային հիվանդանոցների մեկում կյանքի 85-րդ տարում օգոստոսի 30-ին մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը: ՌԴ ժողովրդական արտիստի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է Նիկոլայ Ակիմովի անվան Սանկտ Պետերբուրգի ակադեմիական թատրոնի տնօրեն Տատյանա Կազակովան: «Ես կարծում եմ, դա տեղի կունենա չորեքշաբթի օրը: Բայց հստակ ասել չեմ կարող, դեպքի մասին լուրը մենք ստացել ենք միայն առավոտյան: Ամեն ինչ հայտնի կլինի վաղը»,-ասել է Կազակովան:

Վիխայիլ Սվետինը օգոստոսի 23-ին շտապ տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնի է, որ դերասանին բուժօգնություն ցուցաբերելու համար Լենինգրադի շրջանային հիվանդանոցից մասնագետ է հրավիրվել: Վիրահատությունից հետո, որը բարեհաջող էր անցել, դերասանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմուն քև միացված էր արհեստական շնչառության ապարատին: Օգոստոսին 24-ին հաղորդվել էր, որ Սվետինի առողջական վիճակը կայուն ծանր է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am