Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինացի ուժայինները Լուգանսկում վերջին օրերին վեց անգամ խախտել են հրադադարը

Ուկրաինացի ուժայինները Լուգանսկում վերջին օրերին վեց անգամ խախտել են 
հրադադարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինացի ուժայինները չեն հետևում Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման դրույթներին. վերջին օրերին նրանք ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ուղղությամբ վեց անգամ կրակ են բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԼԺՀ-ի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: «Ուկրաինացի ուժայինեը չեն պահպանում հրադադարի ռեժիմը, վերջին մի քանի օրերին արձանագրվել է հրադադարի խախտման 6 դեպք»,-ընդգծել են ոստիկանությունում:

Կրակահերթերի տակ են հայտնվել Պերվոմայսկ, Լոզովոյե, Կալինովկա, Սոկոլնիկի և Ֆրունզե բնակեցված թաղամասերը: Ոստիկանության տվյալներով, ուկրաինացիները նշված բնակավայրերի ուղղությամբ կրակել են 122 մմ տրամաչափի ականանետից, «Ուտյոս» մեծ տրամաչափի գնդացրից և նռնականետից: Զոհեր չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am