Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական PicsArt հավելվածն այսուհետ շուկայում կներկայացնի Ֆեյսբուքում և Ինստագրամում աշխատած մասնագետը

 Հայկական PicsArt հավելվածն այսուհետ շուկայում կներկայացնի Ֆեյսբուքում և Ինստագրամում 
աշխատած մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարներ խմբագրող և դրանք տարածելու հնարավորություն տվող PicsArt հայկական հավելվածը Ֆեյսբուքի և Ինստագրամի նախկին շուկայագետ Էրիկ Էդջինն (Eric Edge) ընդունել է աշխատանքի որպես մարքետինգի բաժնի փոխտնօրեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով techcrunch.com կայքը, Էջն իր վերջին չորսից ավելի տարիներն անցկացրել է Ֆեյսբուքում, որտեղ ղեկավարել է ընկերության մարքետինգային քաղաքականությունը Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում, իսկ Ֆեյսբուքի կողմից Ինստագրամի գնումից հետո աշխատել է Ինստագրամի բրենդի ռազմավարության վրա:

Նա ասել է, որ չէր պլանավորել թողնել իր աշխատանքը, բայց երբ իմացավ PicsArt-ի մասին, հասկացավ, որ այն «ապագային մղող է» և դրանում տեսավ հնարավորություն ստեղծել ինչ-որ նոր բան: «Առաջին հայացքից դուք կարող եք մտածել, որ PicsArt-ն ուղղակի Ինստագրամի մրցակիցն է, բայց այդպես մտածողները չարաչար սխալվում են»,-ասել է նա:

Ուսումնասիրելով PicsArt-ը՝ նա հանգել է այն պնդմանը, որ դրանք հիմնովին տարբեր են: Եթե Ինստագրամը տալիս է մարդկանց հնարավորություն լուսանկարների միջոցով կիսվել կյանքի յուրահատուկ պահերով, ապա PicsArt-ն ապահովում է բովանդակության միասնական ստեղծումը: PicsArt-ի օգտատերը կարող է իր նկարը հրապարակել ազատ է խմբագրման համար(#freetoedit) հեշթագով և կարող է տեսնել՝ ինչպես է հանրույթը վարվում այդ նկարի հետ:

«Էդջին աշխատանքի ընդունելով՝ կարծես թե PicsArt-ը փորձում է ավելի շատ բրենդներ ներգրավել հավելվածի մեջ»,-ասված է հոդվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am