Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մերկելը և Օլանդը պատրաստվում են հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ

Մերկելը և Օլանդը պատրաստվում են հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր են առաջիկա հանգստյան օրերին հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:

 Նրա տեղեկություններով` Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները նախատեսում են ՌԴ նախագահի հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Նման եռակողմ հեռախոսազրույց վերջին անգամ տեղի է ունեցել հունիսի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am