Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերահսկելի ժամանակահատվածում դրամի արժեզրկումը տնտեսագետը ձեռնտու է համարում

 Վերահսկելի ժամանակահատվածում դրամի արժեզրկումը տնտեսագետը ձեռնտու է համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Աշոտ Մաթևոսյանը կարծում է` թյուր է մոտեցումը, որ փոխարժեքի անկումն անմիջականորեն ազդում է գնաճի վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը ներկայացրեց թվեր, որոնք հիմնավորում են իր ասածը: «Եթե անցյալ տարի եղավ փոխարժեքի 15 տոկոսի անկում, ապա 12-ամսյա կտրվածքով գնաճը չգերազանցեց 6 տոկոսը, իսկ ներկա ժամանակահատվածում 4 տոկոսի սահմաններում է գնաճը»,-ասաց Աշոտ Մաթևոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցադրմանը, թե դրամի արժեզրկման և Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաների սահմանափակման դեպքում ինչպիսի գնաճային իրավիճակ կստեղծվի:

Բացի այդ` նա հավելեց, որ ԿԲ-ն իր ինտերվեցիոն հնարավորությունները միշտ կիրացնի` անկախ իր ռեզեվային սահմանափակումներից, քանի որ հակառակ դեպքում դա գերինֆլյացիոն պարբերական ցիկլի կհանգեցնի: 

Ինչ վերաբերում է դոլարի իրատեսական արժեքին Հայաստանում, Աշոտ Մաթևոսյանի դիտարկմամբ` որպեսզի մեզ հետ համագործակցող երկրների հետ լավագույն դիրք ստանանք, պետք է 3-4 տոկոս սղաճին պատրաստ լինենք: «Երբ մենք փոխարժեքի անկում ենք ունենում, մեր ՀՆԱ-ի վրա այն դրական ազդող գործոն է հանդիսանում: Ցանկացած երկրի համար իր արժույթի արժևորումն ու արժեզրկումը գլոբալ փոփոխություններից է կախված: Արժեզրկման քաղաքականությունը վերահսկելի հեռանկարում նույնիսկ ձեռնտու է»,- ասաց նա:
Աշոտ Մաթևոսյանը նաև նկատեց, որ ղազախական, ռուսական, բելառուսական, վրացական ազգային արժույթների արժեզրկման պայմաններում դրամի գերարժևորումը վնասում է մեր արժույթին: «Հետևաբար, լուծումներից մեկը` կառավարելի պայմաներում հասնենք որոշակի արժեզրկման աստիճանի, որ մեր դրամի դիրքը նշյալ արժույթների նկատմամբ որոշակիորեն բարելավվի»,-շեշտեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը, ապա, ըստ բանախոսի, 2014-ի գործընթացները ցույց տվեցին, որ եթե կարճաժակետ ցիկլում ինտերվենցիան ժամանակին է կատարվում, այսինքն` կարողանում ենք արտարժույթի պահանջարկը զսպել, ապա դա հաջողություններ է բերում: «Բայց երկարաժամկետ ցիկլի տեսանկյունից այն պետք է ունենա ռեսուրսային հենք:  Կարևոր է, որ մենք հենքը գտնենք մեր տնտեսության աշխուժացման մեջ»,- եզրափակեց Աշոտ Մաթևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am