Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքական օդուժի ուղղաթիռներն Ադրբեջան են հասել Վրաստանի տարածքով

Թուրքական օդուժի ուղղաթիռներն Ադրբեջան են հասել Վրաստանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի օդային ուժերին պատկանող երկու մարտական ուղղաթիռներ Ադրբեջան են հասել Վրաստանի օդային տարածքով թռչելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա Online»-ը, այս  մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուղղաթիռների թռիչքի հետ կապված` վրացական որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Շիդա (ներքին) Քարթլի շրջանի տարածքով Ադրբեջանի ուղղությամբ թռչող ուղղաթիռները պատկանում են Ռուսաստանի զինված ուժերին: Այդ առնչությամբ Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է. «Մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ ռուսաստանյան ուղղաթիռները խախտել են Վրաստանի օդային տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Շիդա Քարթլի շրջանի տարածքում հայտնված ուղղաթիռները պատկանում են Թուրքիայի զինված ուժերին, եւ նրանք Ադրբեջանի ուղղությամբ թռել են Վրաստանի թույլտվությամբ»:

Թուրքական մարտական ուղղաթիռները Ադրբեջան են հասցվել TurAz Qartalı - 2015 թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զինավարժանքներին մասնակցելու համար:Զինավարժանքներն անցկացվում են օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը: Զինավարժանքներին մասնակցում են Ադրբեջանի եւ Թուրքիայի օդուժերի 30-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում` Mig-29, F-16 կործանիչներ, Սու-25, F-4E ռամբակոծիչներ, C-130 Herkules տրանսպորտային ինքնաթիռներ, Mi-35, Mi-17 մարտական ինքնաթիռներ, Sikorski UH-60 տրանսպորտամարտական ինքնաթիռներ, Cougar AS532 որոնողական-փրկարար ուղղաթիռներ:

Նշվում է, որ զինավարժանքների ժամանակ ծրագրվում է ուսումնասիրել երկու երկրների օդուժերի համատեղ գործունեության հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am