Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Շանթ» ռեստորանի մոտակայքում բախվել են երեք մեքենաներ

«Շանթ» ռեստորանի մոտակայքում բախվել են երեք մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 27-ին` ժամը 00.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Միթսուբիշի Լանսեր» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) 09 VV 100, «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 33 SD 425 և «Ռենջ Ռովեր» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 19 TL 274 պետհամարանիշներով ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն անջատել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am