Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում խնձորի առատ բերք է կանխատեսում

Գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում խնձորի առատ բերք է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  օգոստոսի 26-ին  աշխատանքային այց կատարեց Կոտայքի մարզում, որի ընթացքում նախ եղավ Ալափարս համայնքում` ծանոթանալու համար  ազնվամորու աճեցման տնտեսության աշխատանքներին, ապա`  Նոր Գեղի համայնքի խնձորի  այգիներում և ծանոթացավ նոր ջերմոցների կառուցման ընթացքին, իսկ Աբովյան քաղաքում այցելեց «Առողջ սունկ»-ի արտադրամաս:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս տարի Կոտայքի մարզում առատ բերք է սպասվում: «Կարելի է ասել, որ այս տարին խնձորի տարի է, որովհետև շատ լավ բերք կա, մարզն էլ նպաստավոր է խնձորի աճեցման համար, քանի որ գտնվում է նախալեռնային գոտում: Իսկ Կոտայքում ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ  հողերի մշակության  ծավալների աճն այս տարի, որոնք վերջին 10 տարում ավելացել են 1000 հեկտաով: Ես համոզված եմ, որ այս տարվանից սկսած ամեն տարի մշակվող  հողերի տարածքներն  ավելանալու են»,- հավելեց  Սերգո Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ մարզում ջերմոցային տնտեսությունների թվի ավելացում է գրանցվում: Միայն այս տարի  50 հա հողատարածքի վրա նոր ջերմոցային տնտեսությունններ են  ստեղծվել,  իսկ 20 հեկտարի վրա դեռ կառուցվում են: Մարզում  նաև պտղատու այգիներ են հիմնվել վերջին 2 տարում` մոտ 1000 հեկտարի վրա:

«Կոտայքի մարզում արդեն  ավարտվել է ցորենի բերքահավաքն ու անցյալ տարվա համեմատ ավելի շատ բերք  է ստացվել, քանի որ  900 հեկտար հացահատակային մշակաբույսերի ցանքեր էին ավելացել,- հայտնեց նախարարը` հավելելով, որ մարզը բոլոր առումներով լավ ցուցանիշներ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am