Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը պետք է ոչ միայն ճանաչվի, այլև դրա ժխտումը պետք է քրեորեն պատժվի. Դանիել Ֆիերշտեյն

Հայոց ցեղասպանությունը պետք է ոչ միայն ճանաչվի, այլև դրա ժխտումը պետք է 
քրեորեն 
պատժվի. Դանիել Ֆիերշտեյն

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի վերջին օրը ելույթ են ունեցել հայտնի ցեղասպանագետներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, գիտաժողովին ելույթ է ունեցել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ, ցեղասպանագետ Դանիել Ֆիերշտեյնը, ով կարեւորել է ցեղասպանությունների ուսումնասիրումը դրանք հետագայում կանխարգելելու համար:

«Այս առնչությամբ շատ կարեւոր է օրենսդրական դաշտի առկայությունը: Պետք է ոչ միայն ճանաչվեն ցեղասպանությունները այլեւ դրանց ժխտումը քրեորեն պատժվի»,- ասաց նա` հավելելով, որ ցեղասպանագետները լուրջ աշխատանք ունեն 

Օգոստոսի 20-ից 23-ը Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով, որի ընթացքում մասնակիցները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, բարձրացրել  ցեղասպանության հետևանքների վերացման և ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներրի անհրաժեշտության հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am