Հասարակական

Մասնագիտությունը` սակրավոր. նա զգում է վտանգն ու դրանից դուրս գալիս անվնաս

7 րոպեի ընթերցում

Մասնագիտությունը` սակրավոր. նա զգում է վտանգն ու դրանից դուրս գալիս անվնաս

ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Էջմիածնի ինժեներական զորամասը միակն է, որտեղ մասնագիտանում են երկրի սակրավորները: Զորամասը, որ տարիներ շարունակ լավագույններից մեկն է հանրապետությունում, լավագույն կադրեր է պատրաստում նաեւ միջազգային հարթակում: Ինժեներական տարատեսակ զորահավաքների, մրցումների ժամանակ զորամասը լավագույնների ցանկում է: Այս զորամասի զինծառայողների մի մասը տիրապետում է ռազմական մասնագիտություններից ամենավտանգավորին` սակրավորությանը, ու գիտի` ինչպես վտանգել կյանքն ու վտանգից դուրս գալ անվնաս:

«Պատերազմը սկսում եւ ավարտում են սակրավորները: Պատերազմի հետեւանքներն էլ վերացնում են սակրավորները: Դժվար է պատկերացնել զինվորական ծառայությունն ու ռազմական հաղթանակներն առանց սակրավորների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է զորամասի գումարտակի հրամանատարի ուսումնական գծով տեղակալ մայոր Բաբաջանյանը: Բաբաջանյանի ձեռքի տակով սակրավորների մի քանի սերունդ է անցել, գիտի` ով ինչպես է տիրապետում իր աշխատանքին, ում մոտ ինչն է լավ ստացվում: Գլխավորը, որ կարեւորում է մայորը սակրավորի աշխատանքում, ոչ ստանդարտ լուծումներն ու ստանդարտից դուրս մտածողությունն է: «Այն, ինչ գրված է գրքերում` չափումները, կանոններն ու օրենքները, կարդում է ոչ միայն հայ զինվորը, այլեւ ադրբեջանցի: Հետեւաբար, հաջողությունն օրենքներին տիրապետելով հանդերձ` ոչ ստանդարտ որոշումների կայացումն է: Դա ամենակարեւորն է յուրաքանչյուր աշխատանքում, իսկ սակրավորի կյանքում կրկնակի կարեւոր է կարծրացած մտածողությունից դուրս աշխատելը»,- ասում է նա:

Համբերատարություն, հաստատուն ձեռք, հոտառություն, բնազդ, ուժեղ տեսողություն: Սա հատկանիշների այն փոքր մասն է, որ անհրաժեշտ է զինծառայողին սակրավոր դառնալու համար: «Սակրավոր դառնալու հատկանիշներից ամենակարևորն այն է, որ ոչ մի պարագայում չպետք է զինծառայողը զգոնությունը թուլացնի, հոգեբական գործոններ միշտ պետք է հաշվի առնի, դասագրքային մոտեցումններից հեռու ոչ ստանդարտ լուծումներ փնտրի: Ուշադրություն, տեղանքի ճիշտ գնահատում, անբնական երեւույթների առկայության նկատում, անծանոթ առարկաների հանդեպ գերուշադրություն, վտանգի զգացում եւ այն կանխարգելելու հաստատակամություն: Այս ամենը զինծառայողին դարձնում է սակրավոր»,- ասում է մայոր Բաբաջանյանը` հավելելով, որ սակրավորի մասնագիտությունը պահանջում է երկարատեւ պրակտիկ աշխատանք, որպեսզի զինծառայողը հոգեբանորեն պատրաստվի աշխատանքին:

Թեպետ հայկական զինված ուժերի պրակտիկայում դեռեւս չկան կին սակրավորներ, սակայն մայոր Բաբաջանյանը հավաստիացնում է, որ կանայք կարող են դառնալ հրաշալի մասնագետներ: «Հակատակ սեռը համբերատարությամբ է աչքի ընկնում: Կանայք կարգապահ են` բարձր կատարողականությամբ, պրպտուն բնավորություն ունեն, չափի զգացողություն: Սրանք հատկանշներ են, որ շատ են պետք սակրավորի գործում եւ ինչպես դիպուկահարների պարագայում, այստեղ նույնպես կանայք կարող են հասնել լուրջ հաջողությունների»,- ասում է Բաբաջանյանը:

Մայորը պատմում է, որ հիմնական գրականությունը, որ կարդում է, նվիրված է սակրավորների աշխատանքին, նորամուծություններին, զարգացումներին:

«Ռազմաինժեներական գործն անընդհատ զարգանում է, թե՛ տեխնիկայի, թե՛ նորարարությունների, թե՛ մարտավարության առումով եւ զորամասում էլ ուսումնական ծրագրերն անընդհատ փոփոխվում են: Մենք հաճախ ենք հրավիրում կոնֆերանսներ նորամուծությունների կատարելագործման վերաբերյալ, որի հիման վրա էլ կիրառվում են նորամուծություններ, կատարվում են առաջարկներ եւ խելացի որոշումները բերում են մասնագիտական զարգացման ու մեր աշխատանքի առավել կատարելագործման: Հայկական զինված ուժերում ռազմաինժեներական տեխնիկան զարգանում է: Ոչնչով հետ չենք մնում հակառակորդից եւ անհրաժեշտության պարագայում մարտի ինժեներական ապահովումը կկատարենք բարձր մակարդակով»,- ասում է նա:

Զորամասում ասում են, որ զինծառայող Հովհաննես Ռափյանը լավագույն սակրավորներից է: Մեր հարցին` «կա՞ զորամասում հմուտ սակրավոր զինծառայող» թե՛ սպաները, թե՛ զինակիցները միանգամից նրա անունը տվեցին: Հովհաննեսը խոստովանում է, որ երբ զինծառայության էր գալիս, չէր էլ ենթադրում, որ սակրավոր է դառնալու: Ասում է` հիմա մասնագիտությունն իրեն փոխել է: Տեսնում է այն ինչ շրջապատում շատերը չեն նկատում, նկատում է նրբությունները, փոփոխություններն ու անգամ աննշան մանրուքները: «Դա սակրավորի աշխատանքի մի մասն է, լինել ուշադիր, նկատել ամեն ինչ ու ամենակարեւորը հաղթահարել վտանգը: Յուրաքանչյուր ականզերծումը կարծես մասնագիտական փոքրիկ հաղթանակ լինի, որ քեզ ստիպում է ավելի շատ աշխատել, հմտանալ եւ քո աշխատանքով ավելի շատ անմեղ կյանքեր փրկել»:

Զինծառայող Հայրապետ Կիրակոսյանն էլ պատմում է, որ սակրավոր է դարձել որպեսզի զգա ու հաղթահարի վտանգը: Ասում է` չկա որեւէ այլ մասնագիտություն, որտեղ վտանգը կարող է քեզ այդքան մոտ լինել եւ դու ոչ թե փախչես, այլ սառնասիրտ կերպով որոշում կայացնես վտանգը չեզոքացնելու համար: «Սակրավորի աշխատանքը բարդ է, բայց այդ բարդության մեջ կա ստեղծագործություն: Դժվար է հավատալ, որ ռազմական ոլորտում կարելի է ստեղծագործել, բայց իրականում, յուրաքանչյուրի ականի վնասազերծումը, յուրաքանչյուր ականազերծում մի ստեղծագործ աշխատանք է եւ դրանով է կայանում այդ մասնագիտության յուրահատկությունը»,- ասում է նա` հավելելով, որ եթե անհրաժեշտություն լինի եւ զինված ուժերը զգան նրա կարիքը, ապա պատրաստ է ծառայությունից հետո էլ աշխատել սակրավոր եւ իր ունակությունները ներդնել հանուն Հայկական բանակի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում