Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պորոշենկոն «Եվրոպայի բաց դռներ» Է խոստացել ուկրաինացիներին

Պորոշենկոն «Եվրոպայի բաց դռներ» Է խոստացել  ուկրաինացիներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պյոտր Պորոշենկոն կրկին «Եվրոպայի բաց դռներ» Է խոստացել Ուկրաինայի քաղաքացիներին՝ գերմանական Stern հանդեսին տված հարցազրույցում հայտարարելով, որ Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը կմտցվի հաջորդ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա խոստում Է: Եվրոպան իր դռները կբացի Ուկրաինայի համար»,-հայտարարել Է հանրապետության նախագահը, հավելելով նաեւ, որ երկիրը մտադիր Է «հինգ-վեց տարի հետո» հավակնել Եվրամիությանն անդամակցելուն»:

Անցած տարվա վերջին Պորոշենկոն հայտարարել Էր, որ «հնարավոր ամեն բան» կանի Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ այցագրերն արդեն 2015 թվականին չեղարկելու համար: Կիեւը հուսով Էր, որ այդ մասին կհայտարարվի Ռիգայում «Արեւելյան գործընկերության» մայիսի 21-22-ի գագաթնաժողովում: Սակայն այդ գագաթնաժողովում ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ այցագրային ռեժիմի մեղմացումն առայժմ հնարավոր չԷ: 

Stern-ին տված հարցազրույցում Պորոշենկոն հերթական անգամ հայտարարել Է, որ իր երկիրը «պատրաստ Է խորը եւ թանկ նստող բարեփոխումների»: Դրանց չափազանց դանդաղ իրագործումը նա կապել Է երկրի արեւելքում ընթացող ռազմական գործողությունների հետ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահը վերստին խիստ Է արտահայտվել Ռուսաստանի հասցեին՝ Վլադիմիր Պուտինին մեղադրելով «Ուկրաինայում պատերազմը շարունակվելու» մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am