Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շենգավիթ վարչական շրջանն ու Սոչին ստորագրել են «Մտադրությունների մասին» հուշագիր

Շենգավիթ վարչական շրջանն ու Սոչին ստորագրել են «Մտադրությունների մասին»  հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ի քաղաքների և մարզերի միջև համագործակցության ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն ացելել է ՌԴ Սոչի քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Սոչիի Կենտրոնական վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական և մշակութային, մարզական և մի շարք այլ ոլորտներում կառավարմանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և համատեղ գործունեության ծրագրեր, ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են «Էթնիկ համայնքների դերը քաղաքի զարգացման համատեքստում» սեմինարին:

Շենգավիթի ներկայացուցիչները այցելել են նաև Սոչիի հայկական եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հայկական համայնքին նվիրել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրականություն, «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն և քարտեզների հավաքածու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am