Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բարաք Օբաման տոնում է ծննդյան 54 -րդ տարեդարձը

Բարաք Օբաման տոնում է ծննդյան 54 -րդ տարեդարձը

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 4-ին նշում է ծննդյան 54 –րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է ԱՄՆ 44-րդ նախագահին ծննդյան կապակցությամբ: «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»,- նշվում է դեսպանատան գրառման մեջ:

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Բարաք Օբաման տարեդարձն սկսել է տոնել օգոստոսի 1-ից և արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մանկության երեք ընկերների հետ մեկնելով Էնդրյուս ավիաբազա՝ գոլֆ խաղալու համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին Հավայի նահանգի Հոնոլուլու վարչական շրջկենտրոնում: Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Լինելով Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ՝ նա աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և քաղաքացիական իրավունքների դատախազ:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը ձախողվել է 2000թ.: Օբաման հայտարարել է իր նախագահական արշավի մասին 2007թ.-ի փետրվարին և թեկնածու է առաջադրվել Դելավերի սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ: Նա ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2009թ.-ի հունվարի 20-ին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին շահել է խաղաղության Նոբելյան մրցանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am