Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան միգրանտներին կվերադարձնեն ելման երկիր

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան միգրանտներին կվերադարձնեն ելման երկիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունները համատեղ կաշխատեն այն պլանի իրականացման վրա, որը նախատեսում Է միգրանտների վերադարձում նրանց ելման երկիր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Ֆիլիպ Համոնդը՝ ամփոփելով COBRA հակաճգնաժամային արտակարգ կոմիտեի նիստի արդյունքները:

«Մենք Ֆրանսիայի իշխանությունների հետ շատ սերտորեն համագործակցում ենք այն համատեղ պլանի իրականացման ուղղությամբ, որը նախատեսում Է անօրինական միգրանտների վերադարձում ելման երկիր, որոնք ձգտում են հասնել Մեծ Բրիտանիա եւ նրանց, ովքեր գտնվում են Կալեում»,- նշել Է նա:

Անցած շաբաթ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ժամանած միգրանտները մի քանի զանգվածային փորձեր են արել Ֆրանսիայից Լա Մանշի տակի թունելով ճեղքել-անցնելու Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am