Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կլիմայի փոփոխությունն ապագայի գլխավոր սպառնալիքն է. Օբամա

Կլիմայի փոփոխությունն ապագայի գլխավոր սպառնալիքն է. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի փոփոխությունը մարդկության ապագայի խոշորագույն սպառնալիքն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Մեր ապագայի ու ապագա սերունդների համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան կլիմայի փոփոխությունը,- ասել է Օբաման օգոստոսի 3-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը:- Եթե մենք ամեն ինչ ճիշտ չանենք, հնարավոր է՝ չկարողանանք հետ շրջել իրադրությունը, չկարողանանք հարմարվել»:

«Մենք կարող ենք գործել»,- հավելել է նա, նշելով էներգիայի վերականգնվող աղբյուրների աճը եւ վնասակար արտանետումների կրճատմանն ուղղված մյուս միջոցառումները: Այսպես, վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ն արտանետումներն ավելի շատ է կրճատել, քան որւեէ այլ երկիր, չնայած տնտեսության աճին, ասել է նախագահը: «Բայց գիտությունն ասում է, որ մեզ հարկավոր է անել ավելին»,- հավելել է Օբաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am