Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն տարբեր կարծիքներ ունեն. Լավրով

 Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն տարբեր կարծիքներ ունեն. 
Լավրով

ՄՈՍԿՎԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ապակառուցողական է գնահատում ԱՄՆ ծրագրերն առ այն, որ Սիրիայի ընդդիմությանը պաշտպանելու նպատակով պետք է կրակ բացել այդ երկրի բանակի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Լավրովը շեշտել է, որ նման գործելակերպն ավելի կբարդացնի ահաբեկչության դեմ պայքարը:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախաձեռնությանը ստեղծել կոալիցիա Իսլամական պետության դեմ պայքարելու համար, ապա մենք հստակ խնդիր են դրել Քերիի առաջ: Մենք կարծում ենք ապակառուցողական է հայտարարել, որ ավիացիոն ուժերը կհասցնեն հարվածներ այսպես կոչված մեռյալ հատվածներում: Այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ավելի են բարդացնում ահաբեկչության դեմ պայքարը»,- ասել է Լավրովը` հավելելով, որ դժվար է հասկանալ, թե ով ում դեմ է պայքարում:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը կողմ է, որ սիրիական հարցի առնչությամբ արտաքին գործոնը կամաց-կամաց թուլանա: Նա շեշտել է, որ այս առնչությամբ, պետք է քննարկումներ անցկացնել Քաթարի, Թուրքիայի,  Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրանի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am