Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալիեւի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում կարող է առերեսվել լեգիտիմության վտանգի հետ

Ալիեւի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում կարող է առերեսվել
 լեգիտիմության վտանգի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարող է առերեսվել լեգիտիմության խնդրի հետ, եւ ներկայում այս հարցը քննարկման թեմա է դարձել իշխանության ներսում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Թերթին հասած տեղեկություններով` Արեւմուտքի հետ Ադրբեջանի իշխանության հարաբերությունների վատացումը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Եվրոպայի խորհրդարանի կողմից դիտորդներ չուղարկելը, միաժամանակ պատգամավորների կողմից անկախ դիտորական առաքելություն իրականացնելու դեմ դրված արգելքն իշխանության համար անելանելի վիճակ է ստեղծել:

Ըստ թերթի` հենց այդ պատճառով է, որ իշխանությունը ԵԱՀԿ-ին դիմել է դիտորդական առաքելություն ուղարկելու խնդրանքով` չնայած նրան, որ ԵԱՀԿ-ի հետ իշխանության միջեւ հարաբերությունները լարված են:

«Այդ հարաբերությունները նույնիսկ այն մակարդակի են հասել, որ իշխանությունն արգելք է դրել ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի գործունեությանը: Սակայն, իշխանությունը չի ցանկանում ընտրություններն անցկացնել միայն ԱՊՀ դիտորդական առաքելության եւ տեղական դիտորդների հետ, քանի որ ԱՊՀ դիտորդական առաքելության կարծիքը լուրջ չի ընդունվում միջազգային հարթակում: Դրա հետ միասին իշխանությունը հասկանում է, որ եթե ընտրություններն անցկացնեն ավանդույթի վերածված կերպով, ԵԱՀԿ-ի կարծիքը ողջունելի չի լինելու: Այդ տեսակետից` իշխանությունը ճանապարհներ է որոնում իր լեգիտիմության խնդիրը լուծելու համար», -նշել է թերթը:

Թերթի որոշ տեղեկություններով` իշխանությանն առաջարկվել է ընտրություններում ներգրավել միջազգային հրապարակում ճանաչված exit-poll կազմակերպություններ եւ ունենալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատականի վերաբերյալ այդ կազմակերպությունների կարծիքը եւս:

«Սակայն, իշխանությունը չի ընդունել այդ առաջարկը: Քանի որ հասկանում է, որ արդյունքները չեն լինելու իր օգտին: Վերջին օրերին իշխանությանը մոտ կանգնած կազմակերպությունների կողմից կարծիքի հարցումների անցկացումը եւս կապված է առաջիկայում սպասվող լեգիտիմության խնդրի հետ: Իշխանությունը դրանով աշխատում է ապացուցել, թե իբր բարձր վարկանիշ ունի ժողովրդի մեջ: Սակայն, միջազգային կառույցներ լուրջ չեն ընդունում այդ հարցումների արդյունքները», -ընդգծել է թերթը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am