Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արգելվել է Ֆրանսիայից խաղողի տնկիների ներմուծումը Հայաստան

Արգելվել է Ֆրանսիայից խաղողի տնկիների ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները ֆիլոքսերայից զերծ գոտում աճեցվելու և դրանցում վնասակար օրգանիզմների բացակայության մասին: Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանել ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին՝ հուլիսի 31-ին տնկիները ոչնչացվել են օրենսդությամբ սահմանված կարգով:

Հուլիսի սկզբին ծառայությունը սահմանից Ֆրանսիա էր հետ ուղարկել տնկիների մեկ այլ խմբաքանակ` 6000 հատ, կրկին ֆիլեքսերայով վարակված լինելու պատճառով:

Ֆիլոքսերան (Viteus vitifoliae Fitch) վնասատու է՝ այսօր տարածված աշխարհի խաղողագործական գրեթե բոլոր երկրներում, հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղից Ֆրանսիա է բերվել տնկանյութի հետ և 1868թ. նկարագրվել որպես խաղողի վազի վնասատու: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1926թ. Նոյեմբերյանի շրջանում. ներկայումս նկատվում է միայն հանրապետության հյուսիսարևելյան գոտում: Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am