Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային և անհատական առաջնության հաղթողները

Հայտնի են գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային և անհատական առաջնության 
հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային և անհատական առաջնությունը, որին մասնակցել են 55 մարզուհիներ՝ Երևանի վարչական շրջաններից, Կապան և Գյումրի քաղաքներից: 

Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի թիմը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անհատական պայքարի ամփոփիչ` «Սպորտի վարպետ» ձևում 1-ին տեղում Լիլիթ Հարությունյանն էր, 2-րդը` Միլենա Հովհաննիսյանը և եռյակի վերջում`Ռիմա Հովհաննիսյանն ու Սոնա Հարությունյանը: Իսկ ահա սպորտի վարպետի թեկնածուի ծրագրում 1-ին տեղում Ռոզա Ադամյանը և Լիլի Հակոբջանյանն են, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Լիդիա Նազարյանը և Էմմա Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am