Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը թողնում է պաշտոնը
13:53, 29 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը հուլիսի վերջին կթողնի պաշտոնը: Ավելի վաղ սպասվում էր, որ Օզելը պաշտոնից կհեռանա օգոստոսի վերջին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Նշվում է, որ Թուրքիայի ԳՇ պետի պաշտոնը թողնելու պատճառը առողջական խնդիրներն են:
Հեռուստաալիքի տվյալներով` Թուրքիայի ԳՇ նոր ղեկավար կարող է նշանակվել ցամաքային զորքերի 63-ամյա հրամանատար Հուլուսի Աքարը, ով այդ ռազմական ստորաբաժանումը ղեկավարում է 2013 թվականից:
Նեջդեթ Օզելը Թուրքիայի ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2011 թվականի օգոստոսի 4-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում