Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էրդողանը որոշել է վերացնել մեջլիս մտած քրդական կուսակցությունը

Էրդողանը որոշել է վերացնել մեջլիս մտած քրդական կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական խնդրի կարգավորումից հրաժարվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ որոշել է վերացնել հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով թուրքական խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Էրդողանի հանձնարարությամբ HDP-ի դեմ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) առաջին քայլը դարձել է այն, որ AKP-ի փոխնախագահ Սուլեյման Սոյլուն HDP-ի համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի պատգամավորական անձեռնամխելիությունը վերացնելու առաջարկով հուշագիր է ներկայացրել թուրքական խորհրդարան:

Սոյլուն հանկարծ «հիշել» է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Դեմիրթաշը հայտարարել էր, որ «AKP-ն Սոյլուի գլխավորությամբ 3,5 հազարանոց կեղծարարների թիմ է ստեղծել HDP-ին ընտրական շեմի տակ պահելու համար»: Սոյլուն մեղադրանք է ներկայացրել Դեմիրթաշին եւ խորհրդարանից պահանջել վերացնել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: Նա իր փաստաբան Ուղուր Քըզլըջայի միջոցով HDP-ի առաջնորդի նկատմամբ «համոզվածության եւ արտահայտվելու ազատության սահմանները գերազանցելու» մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն: Վերջինս էլ որոշելով, որ հայցը «Դեմիրթաշի մեղքն ապացուցող տարրեր է պարունակում» և Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածի հիման վրա խորհրդարանից պահանջել է վերացնել նրա պատգամավորական անձեռնամխելիությունը:

Խորհրդարան անցած քրդական կուսակցությունից ձերբազատվելու համար Էրդողանի գործողությունների հետ կապված թուրքական խորհրդարանում HDP-ի խմբակցության ժողովում օրերս ունեցած ելույթում Դեմիրթաշն ասել է. «Մեր միակ մեղքն այն է, որ 13 տոկոս ձայներ ենք հավաքել եւ խորհրդարանում 80 պատգամավոր ապահովել: Մենք հայտարարել ենք թուրքական կառավարության հետ յուրաքանչյուր հարց համաձայնեցված կերպով քննարկելու մասին եւ հաշտության խոստում տվել թուրք հասարակությանը: Սակայն մեկ շաբաթ հետո իշխանությունները հրաժարվեցին դրանից, իսկ երկրի նախագահը հայտարարեց, որ Թուրքիայում քրդական խնդիր չկա»:

Քրդական խնդիրը կարգավորելու խոստումից հրաժարված Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում 80 քուրդ պատգամավորների ներկայությունը խիստ վտանգավոր է համարում, ինչի պատճառով ցանկանում է պահ առաջ ազատվել այդ կուսակցությունից եւ նրա առաջնորդներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am