Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պակիստանում ոչնչացվել Է «Լաշքար Է ջանգվի» ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Պակիստանում ոչնչացվել Է «Լաշքար Է ջանգվի» ահաբեկչական խմբավորման պարագլուխը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Փենջաբի նահանգում հուլիսի լույս 29-ի գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել Է «Լաշքար Է ջանգվի» արգելված սուննիական ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մալիք Իսհաքը: Ինչպես իր կայքում հաղորդում Է «Դոոն» թերթը, նրա հետ մետեղ ոչնչացվել են նրա երկու որդիները եւ եւս 11 ենթադրյալ ահաբեկիչներ, վիրավորվել Է կարգի առնվազն վեց պահապան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Ըստ առկա տեղեկատվության՝ Մալիք Իսհաքը եւ նրա որդիներ Ուսմանը եւ Հաք Նավազը հակաահաբեկչական ուժերի կողմից ձերբակալվել Էին մեկ շաբաթ առաջ եւ հարցաքննությունից հետո տարվել Փենջաբի Մուզաֆարգարհի շրջանի Շախվալա բնակավայր ոստիկանությանն աջակցություն ցույց տալու «Լաշքար Է ջանգվիին» պատկանող՝ զենքով եւ զինամթերքով պահեստների որոնման հարցում:   

Ինչպես հաղորդվում Է, գիշերը «Լաշքար Է ջանգվիի» մի խումբ՝ 12 – 15 գրոհայիններով ազատել Է իր պարագլխին, նրա որդիներին եւ երեք հանցակիցների այն ոստիկաններից, որոնք ուղեկցում Էին ձերբակալվածներին քննչական գործողությունների անցկացման վայրից, հետո ահաբեկիչները փախել են մոտոցիկլետներով: Դրա հետ մեկտեղ փոքր-ինչ ուշ նրանք բռնվել են մի քանի ոստիկանական արագաշարժ պարեկախմբերի կողմից, որոնց հետ մարտական ընդհարման ընթացքում ահաբեկիչների մեծ մասը, ներառյալ Մալիք Իսհաքը, ոչնչացվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am