Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը. Տրայան Հրիստեա

ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը. 
Տրայան Հրիստեա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիստեայի գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել դեսպանին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար: 

Իր հերթին, Տրայան Հրիստեան ևս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության և մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել և ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաև Հովիկ Աբրահամյանը՝ և՛ Ազգային ժողովի նախագահի, և՛ վարչապետի պաշտոններում: Միաժամանակ, Տրայան Հրիստեան շեշտել է, որ ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բարեփոխումների իրականացման հիմնական սատարողներից մեկը, ինչպես նաև մեր երկրին ցուցաբերել բյուջետային աջակցություն՝ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար: Պարոն Հրիստեան տեղեկացրել է, որ վարչապետ Աբրահամյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանձնարարել է արագացնել փաստաթղթային բոլոր գործընթացները՝ ՀՀ-ում հետագա բարեփոխումներն առաջ մղելու համար: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: 

Հովիկ Աբրահամյանը Տրայան Հրիստեային մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am