Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանությունը բարձր է գնահատել թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ իրավապահների գործողությունները

ԱՄՆ դեսպանությունը բարձր է գնահատել թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ իրավապահների 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության` մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում տեղ գրավելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում` թրաֆիքինգի դեմ պայքարում գրանցած հաջողությունների համար:

ՀՀ կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ: Օրինակ, 2014թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը  հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

Դեսպանությունն արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում շարունակել այն` մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող ամբողջական տեքստը հայերենով կարող եք գտնել այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am