Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գեղարեգ» ՀԿ-ի ապագա զինվորներն այցելեցին սահմանամերձ զորամաս եւ պաշտպանական դիրքեր

«Գեղարեգ» ՀԿ-ի ապագա զինվորներն այցելեցին սահմանամերձ զորամաս եւ պաշտպանական 
դիրքեր

 ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքում գործող «Գեղարեգ» ՀԿ-ի մի խումբ պատանի կամավորներ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզում տեղակայված սահմանամերձ զորամաս եւ պաշտպանական դիրքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց   «Ես էլ եմ զինվոր» ծրագրի ղեկավար Գրիգոր Դաշտոյանը, զորամասում  հայոց բանակի ապագա զինվորները հանդիպեցին զինվորականների`պայմանագրային եւ  ժամկետային զինծառայողների հետ, շրջեցին զորամասում, ծանոթացան բանակային առօրյային, նորակոչիկների հետ ճաշեցին եւ մասնակցեցին  շարային պատրաստության դասերի, ինքնաձիգն ինքնուրույն քանդեցին ու հավաքեցին: Այլ խոսքով` պատանիներն ու երիտասարդները մեկ օր ապրեցին որպես զինվորներ: «Զորամասում անցկացրած մեկ օրը ապագա զինվորների համար դարձավ ռազմահայրենասիրական դաս, որով նրանք հասկացան,  թե մեր տղաներն ինչ պայմաններում  եւ ինչպես են իրականացնում հայրենի երկրի պաշտպանությունը»,-նշեց Գրիգոր Դաշտոյանը: Լինել հայ-ադրբեջանական սահմանի հենակետերում, կրել սահմանապահի հանդերձանք ու զգալ երկրի պահապանի հպարտությունը. այս զգացողությամբ էին համակվել «Գեղարեգ»-ի  կամավորները, ովքեր  հնարավորություն ունեցան լինել նաեւ մարտական հենակետում եւ բացահայտել առաջնագծի ծառայության հետաքրքրություններն ու գաղտնիքները:  «Կարծում եմ, որ մեր ապագա զինվորները, գտնվելով անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի  շփման գծում, հոգեպես ավելի ուժեղացան ու կոփվեցին` թե՛ որպես որպես ապագա զինվորներ, թե՛ որպես ապագա զինվորի մայրեր ու զինվորին սպասողներ»,-ամփոփեց ծրագրի ղեկավարը:   «Ես ել եմ զինվոր» ծրագիրն իրականացվում  է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝  Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am