Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գաբրիել Ղազարյանը Թիֆլիսում ողջունել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակցող հայ մարզիկներին

Գաբրիել Ղազարյանը Թիֆլիսում ողջունել է Եվրոպական երիտասարդական 
օլիմպիական փառատոնին մասնակցող հայ մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում հուլիսի 26-ին ներկա է գտնվել Թբիլիսիում անցկացվող Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: 

Մինչ այդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել են Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին: 

Նախարար Գաբրիել Ղազարյանը ողջունել է ներկաներին և իր խոսքում ընդգծել ՀՀ վարչապետի ներկայությունն ու քաջալերանքը մեր պատվիրակության հաջող մրցելույթների համար, ինչպես նաև կարևորել է հայ մարզիկների մասնակցությունն այս օլիմպիական փառատոնին: «Եվրոպացի շատ մարզիկներ, ովքեր այսօր մեծ հաջողություններ են գրանցում, ժամանակին մասնակցել են այս փառատոնին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը: 

 Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ: Թբիլիսիում հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը անցկացվող 13-րդ փառատոնին մասնակցում են 49 երկրի ներկայացուցիչներ: Նրանք միմյանց հետ մրցելու են 9 մարզաձևերում, հայ մարզիկները հանդես կգան դրանցից 6-ում: Հայաստանը ներկայացնող 22 մարզիկներից 6-ը կմասնակցեն ձյուդոյի, 3-ը՝ մարմնամարզության, 3-ը՝ ատլետիկայի, 3-ը՝ լողի, 4-ը՝ թենիսի և 3-ը՝ հեծանվային սպորտի մրցումներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am